Goal-ը հրապարակել է 21-րդ դարի «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։
Այս վարկանիշի առաջին տեղում հարձակվող Ուեյն Ռունին է։ 2004-ից 2017 թվականներին խաղալով «Յունայթեդի» կազմում՝ Ռունին 559 խաղում խփել է 253 գոլ։
Երկրորդ տեղը զբաղեցրել է Կրիշտիանու Ռոնալդուն: Լավագույն եռյակը եզրափակել է Նեմանյա Վիդիչը:
Լավագույն տասնյակում են Ռուն վան Նիստելռոյը, Փոլ Սքոուլզը, Ռիո Ֆերդինանդը, Ռայան Գիգզը, Դևիդ Բեքհեմը, Ռոյ Քինը և Պատրիս Էվրան։