Մոսկվայի «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը խոսել է թիմում տիրող մթնոլորտի մասին։ Իր խոսքերով՝ հանդերձարանում տիրում է հումորային մթնոլորտ։ Թիմի գլխավոր կատակասերը Նաիր Տիկնիզյանն է։
«Թիմում լավ մթնոլորտ է տիրում, հիմնականում կատակներ ենք անում։ Հնարավոր է՝ ամենալավ կատակներն անում է Նաիր Տիկնիզյանը, քանի որ խելքը թռցրած է (ծիծաղում է, խմբ․)»,- Սևիկյանի խոսքն է մեջբերում Советский спорт-ը։
«Լոկոմոտիվը» զբաղեցնում է ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը։ Առաջին հորիզոնականում «Կրասնոդարն» է։