Ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ Թիերի Անրին, ըստ Goal-ի, Լոնդոնի «Արսենալի» 21-րդ դարի լավագույն խաղացող է ճանաչվել։
Անրին «զինագործների» կազմում հանդես է եկել 1999-ից 2007թթ․-ին։ Ֆրանսիացի հարձակվողը Լոնդոն է վերադարձել 2012 թվականին։ Անրին այդ ընթացքում 2 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, 3 անգամ նվաճել է Անգլիայի Գավաթը և 2 անգամ՝ Սուպերգավաթը։ «Արսենալի» կազմում հարձակվողն աչքի է ընկել 174 անգամ։
«Արսենալի» լավագույն 2-րդ ֆուտբոլիստ է ճանաչվել հոլանդացի Դենիս Բերգկամպը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է ֆրանսիացի Պատրիկ Վիեյրան։ 4-րդ տեղում է ևս մեկ ֆրանսիացի՝ Ռոբեր Պիրեսը։ 5-րդում՝ շվեդ Ֆրեդրիկ Յունգբերգը։
Վերոնշյալ ֆուտբոլիստները հանդես են եկել «Արսենալում» 2003/04թթ․ մրցաշրջանում, որտեղ լոնդոնյան ակումբը հաղթել է Անգլիայի առաջնությունում՝ ոչ մի պարտություն չգրանցելով (26 հաղթանակ, 12 ոչ-ոքի):