Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Կարիմ Ադեյեմին Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի 2-րդ տուրում շոտլանդական «Սելթիկին» հաղթելուց հետո (7:1) կիսվել է իր հույզերով։
«Ես գոհ եմ, թիմը հիանալի հանդիպում անցկացրեց Մենք 7 գոլ խփեցինք, անհավանական երեկո դորտմունդցիների համար Չեմպիոնների լիգայում: Մեր ակումբը կրկին եզրափակիչ դուրս գալու հնարավորություն ունի, եթե մենք շարունակենք նույն կերպ խաղալ։ Հեթ-տրի՞կ։ Գոհ եմ իմ գոլերից, ինձ ամենաշատը դուր եկավ երկրորդ գոլը»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Երկու հանդիպումից հետո դորտմունդցիները վաստակեցին 6 միավոր։ Երրորդ տուրում գերմանացիները կխաղան Մադրիդի «Ռեալի» հետ: