«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կիսվել է «Յանգ Բոյզի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի 2-րդ տուրի հանդիպման մասին իր կարծիքով, որում կատալոնական ակումբը 5։0 հաշվով հաղթել է մրցակցին։
«Ոչ ոք չգիտի, թե ինչպես կդասավորվի այս Չեմպիոնների լիգան, բայց միշտ լավ է գոլերի լավ հարաբերակցություն ունենալը, և մենք կարողացանք մեծ տարբերությամբ հաղթել առաջին տուրում պարտվելուց հետո:
Մեր թիմը հիանալի մեկնարկեց, բայց ոչ այնքան լավ, որքան մենք կցանկանայինք: Պետք է ավելի ուժեղ սկսել, կատարել ավելի լավ փոխանցումներ և բարելավել թիմային խաղի դինամիկան»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:
Չեմպիոնների լիգայի երկու տուրերից հետո «կապտանռնագույնները» տարան իրենց առաջին հաղաթնակը և զբաղեցնում է 19-րդ տեղը: