Մադրիդի «Ատլետիկոյի» ղեկավարությունը մոտ 60 երկրպագուների արգելելու է ներկա գտնվել թիմի հանդիպումներին Իսպանիայի Պրիմերայի 8-րդ տուրի՝ «Ռեալի» հետ խաղում (1:1) նրանց պահվածքի պատճառով, որում նրանք տարբեր առարկաներ են նետել «սերուցքայինների» դարպասապահ Տիբո Կուրտուայի ուղղությամբ, որի պատճառով երկրորդ խաղակեսում հանդիպումը մի քանի րոպեով ընդհատվել է։ Այս մասին հայտնում է COPE-ը։
Ըստ աղբյուրի՝ երեկ՝ սեպտեմբերի 30-ին, «Ատլետիկոն» ներքին ժողով է անցկացրել, որի ժամանակ մադրիդյան ակումբը հասկացել է, որ այլևս չեն կարող թույլ տալ այնպիսի իրավիճակներ, ինչպիսին «Ռեալի» հետ խաղում էր։
Ենթադրվում է, որ մոտ ապագայում կարգելվի օգտագործել ցանկացած իր, որը կարող է թաքցնել մարզադաշտում ներկաների ինքնությունը։