«Միլանի» նախկին հարձակվող Մարկո վան Բաստենը քննադատել է «կարմիր սատանաների» ֆուտբոլիստներին, ինչպես նաև ակնարկել, որ «մանկունյացիների» ղեկավարությունը ոչ այդքան լավ կերպով են ծախսել տրանսֆերային գումարները:
«Տեսել եմ այդ նոր տղային՝ Ուգարտեին, վերջին խաղում: Իր համար վճարվել է 50 մլն եվրո, իսկ նա խաղադաշտում պարզապես քայլում է: Պարզապես հիմարություն է, որ Տեն Հագը վճարել է ահռելի գումարներ նմանատիպ խաղացողների համար»,- վան Բաստենի խոսքն է մեջբերում բրիտանական Mirror-ը:
Մանուել Ուգարտեն միացել է «Մանչեսթեր Յունայթեդին» այս տարվա ամռանը ՊՍԺ-ից: