Մադրիդի «Ռեալի» ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան վերսկսել է մարզումները, հաղորդում է «սերուցքայինների» պաշտոնական կայքը:
Ալաբան նախորդ տարվա դեկտեմբերին «Վիլյառեալի» դեմ կայացած խաղում ձախ ծնկի խաչաձև կապանների պատռվածք էր ստացել:
Ենթադրվում է, որ Ալաբան շարք կվերադառնա նոյեմբերին, սակայն ապաքինման ճշգրիտ ժամկետները դեռ չեն նշվում: