Չեմպիոնների լիգայի խաղարկության ընթացիկ մրցաշրջանում այսօր՝ հոկտեմբերի 1-ին կմեկնարկի լիգայի փուլի երկրորդ տուրի խաղային առաջին օրը։ Այսօր կկայանա 9 հանդիպում։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը այսօր խաղընկերների հետ կփորձի դիմակայել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին», Մխիթարյանն էլ «Ինտերի» հետ կպայքարի խաղարկությունում առաջին հաղթանակի համար։
«Արսենալը» կընդունի ՊՍԺ-ի, իսկ «Բարսելոնան» կփորձի վաստակել առաջին միավորները։
«Զալցբուրգ»/«Բրեստ» — ժամը 20։45
«Շտուտգարտ»/«Սպարտա Պրահա» — ժամը 20։45
«Արսենալ»/ՊՍԺ — ժամը 23։00
«Բարսելոնա»/«Յանգ Բոյզ» — ժամը 23։00
Լևերկուզենի «Բայեր»/«Միլան» — ժամը 23։00
Դորտմունդի «Բորուսիա»/«Սելթիկ» — ժամը 23։00
Միլանի «Ինտեր»/«Ցրվենա Զվեզդա» — ժամը 23։00
ՊՍՎ/ Լիսաբոնի «Սպորտինգ» — ժամը 23։00
Բրատիսլավայի «Սլովան»/«Մանչեսթեր Սիթի» — ժամը 23։00