«Յուվենտուսի» նախկին դարպասապահ Վոյցեխ Շչեսնին շուտով պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ, հայտնում է Meczyki-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ 34-ամյա ֆուտբոլիստը կատալոնական ակումբի հետ պայմանագիր կնքելուց առաջ բարեհաջող բուժզննում է անցել «Բարսելոնայում»։
Նշվում է, որ կողմերը դեռ մի քանի մանրամասներ ունեն ապագա պայմանագրի շուրջ կարգավորելու համար։ «Բարսելոնայի» հաջորդ հանդիպումը կկայանա վաղը՝ հոկտեմբերի 1-ին։ Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի երկրորդ տուրում «Կապտանռնագույնների» մրցակիցը կլինի «Յանգ Բոյզը»:
Հանդիպումը կկայնանա այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ժամը 23։00-ին։