«Մանչեսթեր Սիթիի» աջ պաշտպան Ռիկո Լյուիսն իր ֆուտբոլային կուռքերն է համարում Լիոնել Մեսսիին ու Կրիշտիանու Ռոնալդուին։ 19-ամյա անգլիացին խոստովանել է, որ իրեն ոգեշնչում են երկու գերաստղերն էլ, սակայն նրանց թվում դեռևս ունի ֆավորիտ։
«Իմ ֆուտբոլային կուռքերն են Մեսսին և Ռոնալդուն։ Ինձ ավելի շատ դուր է գալիս Լեոն, բայց նախկինում երկուսի խաղն էլ սիրում էի դիտել։ Կարծում եմ՝ Մեսսին լավագույնն է»,- «Սիթիի» երիտասարդ խաղացողի խոսքերն է մեջբերում TNT Sports-ը։
Ռիկո Լյուիսը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 58 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։