Ասիայի Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրում «Ալ Նասրը» սեփական հարկի տակ հաղթեց Կատարը ներկայացնող «Ալ-Ռայյանին»։
Հանդիպումն ավարտվեց Պիոլիի թիմի հաղթանակով՝ 2-1 հաշվով։
Հաղթական գոլը 76-րդ րոպեին խփեց Կրիշտիանու Ռոնալդուն։ Եվս մեկ գոլ խփեց Սադիո Մանեն (45+1-ին րոպե): Հյուրերի միակ գոլը 87-րդ րոպեին խփեց Ռոջեր Գուեդեսը։
«Ալ-Նասրը» (4 միավոր) տարավ իր առաջին հաղթանակը և բարձրացավ Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի աղյուսակի երրորդ հորիզոնական։ «Ալ-Ռայյանը» (0) նախավերջին՝ 11-րդ տեղում է։