Ռուդ վան Նիստելռոյը կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը», եթե Էրիկ Տեն Հագը հրաժարական տա:
Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, չնայած «Տոտենհեմից» կրած 0-3 հաշվով պարտությանը և Պրեմիեր լիգայում ներկայիս 12-րդ տեղին, գլխավոր մարզիչը կպահպանի իր պաշտոնը։
Ակումբի ղեկավարությունը ցանկանում է իրավիճակի բարելավում տեսնել, սակայն չի պատրաստվում հապճեպ որոշումներ կայացնել և մոտ օրերս ուշադիր կդիտարկեն իրավիճակը։
«Յունայթեդում» կարծում են, որ Ռուդ վան Նիստելռոյը կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը», եթե Էրիկ Տեն Հագը հրաժարական տա։ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվողը ՊՍՎ-ում գլխավոր մարզիչի փորձ ունի, իսկ այժմ Էրիկ տեն Հագի օգնականն է։