Իսպանացի կիսապաշտպան Ռոդրիի ծանր վնասվածքից հետո «Մանչեսթեր Սիթին» ձմեռային տրանսֆրային պատուհանի ընթացքում կարող է նոր կիսապաշտպան գնել, հայտնում է Transfer News Live-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Քաղաքայինները» տրանսֆերային հարցում են կատարել Միլանի «Ինտերից» թիմի իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելայի վերաբերյալ։ Նշվում է, որ «Ներաձուրիները» 27-ամյա խաղացողի համար պահանջել են 84 միլիոն եվրո։
Բարելան «Ինտերում» հանդես է գալիս 2019 թվականի ամռանից։ Այդ ժամանակից ի վեր կիսապաշտպանը «օձերի» կազմում անցկացրել է 240 հանդիպում՝ դառնալով 23 գոլի և 52 գոլային փոխանցման հեղինակ։