«Բավարիան» մտածում է 38-ամյա դարպասապահ Մանուել Նոյերի ապագա փոխարինողի մասին։
Մյունխենյան գրանդի ավագը դեռ չի երկարաձգել պայմանագիրը, որն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին։
«Բավարիայի» ղեկավարությունը Նոյերին փոխարինող է փնտրում, իսկ թեկնածուներից մեկը «Լիվերպուլից» Ալիսոն Բեքերն է, հաղորդում է The Sun-ը:
Այս ամառ մերսիսայդցիները ձեռք բերեցին Գիորգի Մամարդաշվիլիին, ուստի հավանական է, որ տեսանելի ապագայում համաձայնեն վաճառել բրազիլացու տրանսֆերը։
Ալիսոնը հոկտեմբերի 2-ին կդառնա 32 տարեկան։ Դարպասապահի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը, իսկ նրա տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt-ի, գնահատվում է 28 միլիոն եվրո։