«Ֆեներբախչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն այնքան դժգոհ է եղել Թուրքիայի առաջնության 7-րդ տուրի «Անթալյասպորի» դեմ խաղի (0:2) մրցավարի որոշումներից մեկից, որ դիմել է արտասովոր քայլի՝ իր իրավացիությունը ապացուցելու համար։
Պորտուգալացի մասնագետը չի համաձայնել մրցավար Ջիհան Այդինի որոշմանը, որը «Ֆեներբախչեի» հարձակվող Էդին Ջեկոյի խփած գոլի դրվագում խաղից դուրս էր արձանագրել։ Ի պատասխան դրա Ժոզեն որշել է վերցնել իր նոութբուքը, միացնել պահի տեսակրկնությունը և դնել հեռարձակման տեսախցիկի առաջ:
Այսպիսով, Մոուրինյոն փորձել է ապացուցել, որ մրցավարի որոշումը սխալ էր։ Այդինին դուր չի եկել Ժոզեի պահվածքը՝ մարզիչը դեղին քարտ է ստացել։ Չնայած չեղարկված գոլին, պորտուգալացու գլխավորած թիմը հաղթել է 2։0 հաշվով։