Հնդկաստանի Մոդինագար քաղաքում ծանրամարտի մրցաշարի 519 մասնակիցներից 219-ը «փախել» են մրցումներից այն բանից հետո, երբ այնտեղ են ժամանել Ազգային հակադոպինգային գործակալության աշխատակիցներ, հաղորդում է Amar Ujala թերթը:
252 տղամարդկանցից 126-ը և 177 կանանցից 93-ը հրաժարվել են մրցույթից։
Insidethegames-ի հաղրորդմամբ՝ մարզիկները, որոնք հաջողությամբ հանդես են գալիս պետական առաջնություններում և ազգային մրցաշարերում, կարող են ստանալ ֆինանսական օգնություն, քոլեջում սովորելու և պետական կառույցներում աշխատելու հնարավորություն, բայց եթե դրական դոպինգ թեստ անցնեն, կորակազրկվեն և կպարտավորվեն վերադարձնել ստացած գումարը։
Նշվում է, որ այս պատճառով մրցումներ շատ քաշային կարգերում կա՛մ չեն կայացել, կա՛մ մասնակցել են մեկ-երկու մարզիկ։