Էշլի Յանգը գնահատել է «Մանչեսթեր Յունայթեդի» խաղը «Տոտենհեմի» հետ այսօր կայացած խաղում (0-3).
«Մանչեսթեր Յունայթեդը» ոչինչ ցույց չտվեց, խաղադաշտում չկար ջանք, նվիրում: Խաղը տրոհված էր, խաղացողները գործում էին ինքնուրույն։
Ամեն ինչ վատ էր սկզբից մինչև վերջ: Նրանք նույնիսկ չփորձեցին պայքար պարտադրել «Տոտենհեմին»:
«Տոտենհեմն» այնքան շատ հնարավորություններ ուներ, ասես իրենք էին տանտերերը։ «Յունայթեդի» երկրպագուները հիասթափված կլինեն և տեղին»,- ասել է «Էվերտոնի» կիսապաշտպանը, ով նախկինում հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում»: