«Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերը, ով Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի «Բրայթոնի» հետ խաղում (4-2) դարձավ չորս գոլի հեղինակ, մեկնաբանել է իր թիմի հաղթանակը։
«Ես պետք է հինգ կամ վեց գոլ խփեի։ Երբ բաց թողեցի առաջին հնարավորությունը, հիասթափված էի, բայց նրանց խաղով և բարձր պաշտպանական գծով ես զգացի, որ ավելի շատ հնարավորություններ կունենանք:
Մարզիչը լավ խաղային ծրագիր ուներ, մենք գիտեինք, թե ինչպես հարձակվել՝ կատարելով առաջին փոխանցումները։
«Բրայթոնը» լավ թիմ է: Նրանք խաղում են ճիշտ այնպես, ինչպես մենք: Երեք միավորն այն է, ինչ մեզ պետք էր, և մենք վաստակեցինք այն»,- Պալմերի խոսքերն է մեջբերում BBC-ն: