«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Բրայթոնի» նկատմամբ տնային հաղթանակից հետո (4։2) իր կարծիքն է հայտնել.
«Լավ հանդիպում էր: Հնարավոր է, որ որոշ դրվագներում դժվարություններ ունեցանք, բայց կարծում եմ, որ թիմը պետք է դասեր քաղի նման հանդիպումներից:
Ես նախընտրում եմ գնդակին ավելի շատ տիրել, բայց մենք որոշ խնդիրներ ունեցանք խաղի սկզբում:
Մենք կորցրեցինք գնդակը, քանի որ մրցակիցը տակտիկապես մի փոքր զարմացրեց մեզ, բայց ընդհանուր առմամբ մենք բավականին լավ էինք», — Մարեսկայի խոսքերն է մեջբերում BBC-ն: