Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի խաղում «Չելսին» սեփական հարկի տակ հանդիպեց «Բրայթոնի» հետ։
Հանդիպումն ավարտվեց 4-2 հաշվով՝ հօգուտ լոնդոնյան թիմի։ Բոլոր գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսում։
Քոուլ Պալմերը պոկեր ձևակերպեց Մարեսկայի թիմի կազմում, հյուրերից աչքի ընկան Ռուտերն ու Բալեբան։
Զուգահեռաբար ընթացող խաղում «Էվերտոնը» հաղթեց «Քրիսթալ Փելասին»՝ 2-1։ Տանտերերի կազմում դուբլ գրանցեց Մաքնիլը, հյուրերի կազմում աչքի ընկավ Գուեին։
«Ֆուլհեմը» Խիմենեսի գոլի շնորհիվ 1-0 հաշվով հաղթեց «Նոթինգհեմին»։
«Չելսին» վաստակեց 13 միավոր և բարձրացավ Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնական։ «Բրայթոնը» 9 միավորով 8-րդ տեղում է։