Շաբաթ օրը «Բրենթֆորդն» անցկացրեց Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի տնային հանդիպումը «Վեսթ Հեմի» հետ (1-1)։
«Մեղուները» առաջին րոպեին կարողացան բացել հանդիպման հաշիվը և դրա շնորհիվ մտան Պրեմիեր լիգայի պատմության մեջ։
«Բրենթֆորդը» դարձել է Պրեմիեր լիգայի պատմության առաջին թիմը, որը երեք հանդիպումներում անընդմեջ առաջին րոպեին գոլ է խփել։
Նախորդ երկու տուրերում «մեղուները» նույնպես առաջին րոպեին գոլ խփեցին՝ գրավելով «Տոտենհեմի» ու «Մանչեսթեր Սիթիի» դարպասները։