Իտալական Ա Սերիայի 6-րդ տուրի շրջանակում Միլանի «Ինտերն» արտագնա խաղում հաղթեց «Ուդինեզեին»։
Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 3-2 հաշվով։
Տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձան Քրիստիան Կաբասելեն և Լուկան։ Ինձագիի թիմի կազմում դուբլ ձևակերպեց Լաուտարո Մարտինեսը, ևս մեկ գոլ խփեց Դավիդե Ֆրատեզին։
Հյուրերի կազմում մեկնարկային րոպեներից հանդիպմանը մասնայցեց Հենրիխ Մխիթարյանը։
Այս հաղթանակից հետո «Ինտերը» հավասարվեց առաջնության առաջատարներին՝ «Տորինոյին» ու «Միլանին»․ թիմերն իրենց ակտիվում ունեն 11-ական միավոր։ «Ուդինեզեն» 10 միավորով 5-րդն է մրցաշարային աղյուսակում։