«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է ԱՊԼ-ի շրջանակում Լոնդոնի «Արսենալի» դեմ կայացած խաղում (2:2) հարձակվող Էրլինգ Հալանդի մասնակցությամբ միջադեպերը։
«Հույզերն այդպիսինն են։ Վստահ եմ, որ Էրլինգն այդ ամենով չի հպարտանում։ Նրան նույնպես կարելի է հասկանալ, եթե հաշվի առնենք, թե ինչպես էր մեզ հետ խաղում «Արսենալը»,- իսպանացի մասնագետի խոսքն է մեջբերում ESPN GB-ն։
Հալանդն այդ խաղում նետել էր գնդակը մրցակցի պաշտպան Գաբրիելի գլխին։ Բացի այդ, նորվեգացին խաղավերջում ձեռքով հարվածել էր «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի մեջքին և ասել․ «Հե՛յ, դու, ավելի թեթև եղիր»։