Բունդեսլիգայի 5-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» «Սիգնալ Իդունա Պարկում» կամային հաղթանակ տարավ «Բոխումի» նկատմամբ՝ 4:2:
Մաթուշ Բերոյի և Դանի Դե Վիտի խփած գոլերին պատասխանեցին Սերու Գիրասին, ով աչքի ընկավ դուբլով, ինչպես նաև Ֆելիքս Նմեչին և Էմրե Ջանը։
Այս խաղից հետո «Բորուսիան» 10 միավորով բարձրացավ Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը։ «Բոխումի» ակտիվում 1 միավոր կա։ Թիմը զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը։