Լեհական Էքստրակլասայի 10-րդ տուրում «Պոգոնը» հյուրընկալվելիս մրցել է «Կատովիցեի» հետ ու 1:3 հաշվով զիջել մրցակցին:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը «Պոգոնի» մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադատ, սակայն փոխարինվել է 79-րդ րոպեին:
«Պոգոնը» 16 միավորով 5-րդ տեղում է: