«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը պատասխանել է կիսապաշտպաններ Ֆրենկի դե Յոնգի ու Գավիի առողջական վիճակի մասին հարցին, ովքեր վնասվածքների պատճառով երկար ժամանակ խաղադաշտ դուրս չեն եկել։
«Ես դրական դինամիկա եմ տեսնում մարզումների ժամանակ, գոհ եմ Ֆրենկիի առաջընթացից։ Գավին նույնպես լավ վիճակում է: Նրանք թափ են հավաքում և կկարողանան օգնել մեզ։ Մենք կտեսնենք, թե ինչպես կզարգանան գործերը հաջորդ շաբաթ»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Գավին նախորդ տարվա նոյեմբերին պատռել էր խաչաձև կապանը։ Դե Յոնգը վերականգնվում է 2024 թվականի ապրիլին ստացած կոճի վնասվածքից։