«Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու կինը բացահայտել է ֆուտբոլիստի արդյունավետության գաղտնիքը:
36-ամյա Լևանդովսկին 7 գոլ է խփել Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի 7 տուրում։
«Տասնհինգ տարի շարունակ ես պատասխանատու եմ Ռոբերտի սննդակարգի, նրա սննդի և հավելումների համար: Նա արդեն այդ ամենով ինքնուրույն էլ շատ լավ է զբաղվում, բայց ես դեռ օգնում եմ նրան: Նա լավ է հոգ տանում իր մասին և երկար տարիներ հետևում է որոշակի սննդակարգի: Նոր մրցաշրջանի համար ես կազմել եմ նոր սննդակարգ:
Նա միշտ իրեն լավ է զգում, և դուք կարող եք դա տեսնել խաղադաշտում: Նա 36 տարեկան է, բայց 25-ի նման տեսք ունի, և դա նրա առողջ ապրելակերպին նվիրված լինելու շնորհիվ է»,- ասել է Ռոբերտ Լևանդովսկու կինը՝ Աննան: