Հայաստանի գործող փոխչեմպիոն «Նոան» հոկտեմբերի 3-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք ԿԼ-ի խաղարկության լիգայի փուլի առաջին տուրի «Նոա»- «Մլադա Բոլեսլավ» հանդիպման ընթացքում խաղարկելու է տոմսեր դեպի Ավստրիա և Անգլիա։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Արի Ավստրիա կամ Անգլիա մեզ հետ:
Հոկտեմբերի 3-ին կկայանա Կոնֆերենցիաների Լիգայի Լիգայի փուլի «Նոա» — «Մլադա Բոլեսլավ» տնային հանդիպումը:
Խաղի ընդմիջմանը մարզադաշտում կանցկացվի խաղարկություն, որի արդյունքում հնարավորություն կունենաք շահել ուղեգիր դեպի Ավստրիա կամ Անգլիա՝ ներկա գտնվելու «Ռապիդ» — «Նոա» կամ «Չելսի» — «Նոա» խաղերից մեկին:
Սպասում ենք բոլորիդ հոկտեմբերի 3-ին մեր թիմի կողքին»,- ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ԿԼ-ի խաղարկության լիգայի փուլի առաջին տուրի «Նոա»- «Մլադա Բոլեսլավ» հանդիպմու կկայնա հոկտեմբերի 3-ին՝ ժամը 20։45-ին։