«Տոտենհեմի» և «Քարաբաղի» միջև հանդիպումը հետաձգվել է տրանսպորտային խնդիրների պատճառով:
Եվրոպայի լիգայի խաղը պետք է սկսվեր երևանյան ժամանակով 22:00-ին: Սակայն «Քարաբաղի» ֆուտբոլիստները չէին կարողացել ժամանակին հասնել մարզադաշտ Լոնդոնի խցանումների պատճառով:
Հանդիպման մեկնարկը հետաձգվել է 35 րոպեով, քանի որ «Քարաբաղը» «Հոթսփուր Ստադիոն» է հասել խաղի պաշտոնական մեկնարկից ընդամենը 15 րոպե առաջ:
Խաղն ավարտվել է «Տոնտհեմի» ջախջախիչ հաղթանակով՝ 3։0։ Ի դեպ, լոնդոնյան ակումբը խաղի 8-րդ րոպեից մնացել էր 10 ֆուտբոլիստով։