Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը СЭ-ին տված հարցազրույցում պատմել է հայ ֆուտբոլիստի ապագայի մասին։
— «Լոկոմոտիվի» մարզական տնօրենը մեզ տված հարցազրույցում խոսել է Տիկնիզյանի հետ պայմանագիրը երկարաձգելու ցանկության մասին։ Կա՞ն ինչ-որ մանրամասներ։
— Պաշտոնական տեղեկություն լինելուն պես «Լոկոմոտիվը» ամեն ինչ կհայտարարի։
— Այսինքն հիմա ինչ-որ ընթացք իրոք կա՞։
— Այո։ Ավելին ասել չեմ կարող։
25-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը։ Վերջինիս տրանսֆերային արժեքը գնահատվում է 6,5 մլն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը մասնակցել է 12 խաղի՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։