«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հիմնականում օրվա մեծ մասն անցկացնում է ակումբի մարզաբազայում գտնվող իր աշխատասենյակում։
Կատալոնական գրանդի երկրպագուները չեն հասկանում, թե ինչու երբեք չեն տեսնում մարզչի աշխատանքի գալը։ Ինչպես նշում է Jijantes-ը բանն այն է, որ գերմանացի մասնագետը նախընտրում է մարզաբազա ժամանել շատ շուտ՝ մարզումների մեկնարկից 3-4 ժամ առաջ, երբ մոտակայքում դեռ երկրպագուներ չկան։
Աղբյուրը հավելում է, որ մարզչական գրասենյակը «բունկեր» է դարձել Ֆլիկի համար, որտեղ նա անցկացնում է իր ժամանակի մեծ մասը։ Հանս-Դիտեր Ֆլիկը գլխավորել է «Բարսելոնան» ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ:
Իսպանիայի առաջնության մեկնարկային 7 տուրերից հետո Ֆլիկի գլխավորած թիմը վաստակել է 21 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։