«Միլանի» նախկին հարձակվող Մարիո Բալոտելին կարող է կարիերան շարունակել Սոֆիայի ԲԿՄԱ-ում։ Այս մասին հայտնում է Topsport.bg-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ Սոֆիայի ԲԿՄԱ-ն ակտիվ բանակցություններ է վարում Բալոտելիի հետ։
Այս պահին հարձակվողը ազատ գործակալի կարգավիճակում է։
Նշենք, որ Բուլղարիայի առաջնության ութ խաղից հետո ԲԿՄԱ-ն զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 10-րդ տեղը՝ վաստակելով ինը միավոր։