ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն պատրաստ է աշխատավարձի կրճատման, լրատվամիջոցների հետ չշփվելու համար։
«Եթե իմ աշխատավարձի 25-50 տոկոսը կրճատեն, և ես այլևս պարտավորված չլինեմ շփվել մամուլի հետ, ես անկասկած կստորագրեմ նման պայմանագիր»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում Transfer News Live-ը:
Ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 27-ին, ՊՍԺ-ն Ֆրանսիայի առաջնության տնային հանդիպում կանցկացնի «Ռենի» հետ։ Սրանից հետո Լուիս Էնրիկեի թիմը կնախապատրաստվի Չեմպիոնների լիգայի «Արսենալի» դեմ խաղին։