«Նյուքասլը» համաձայնության է եկել Թբիլիսիի «Դինամոյի» հետ թիմի վրացի երիտասարդ հարձակվող Վախթանգ Սալիայի ձեռքբերման վերաբերյալ, այս մասին հայտնում է Foot Mercato-ն։
Աղբյուրի հաղորդմամբ՝ «կաչաղակները» գործարքը պատրաստվում են ավարտին հասցնել ձմռանը՝ երկարաժամկետ պայմանագիր կնքելով 17-ամյա խաղացողի հետ։ Ամենայն հավանականությմաբ Սալիան հաջորդ մրցաշրջանը նույնպես կանցկացնի հայրենիքում, բայց արդեն նրա տրանսֆերային իրավունքները կպատկանեն անգլիական ակումբին։
Նշենք, որ 17-ամյա խաղացողը Թբիլիսիի «Դինամոյի» կազմում հասցրել է արդեն աչքի ընկնել Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունում խփած գոլով։