Լոնդոնի «Չելսին» հետաքրքրված է Լևերկուզենի «Բայերի» հարձակվողի ծառայություններով: Ըստ Team Talk-ի տեղեկությունների՝ լոնդոնցիները ցանկանում են ձեռք բերել հարձակվող Վիկտոր Բոնիֆեյսին։
Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Չելսին» դիտարկում էր մեկ այլ նիգերիացի հարձակվող՝ Վիկտոր Օսիմենի թեկնածությունը։
Բոնիֆեյսը լավ է սկսել նոր մրցաշրջանը Բունդեսլիգայում՝ չորս խաղում դառնալով երեք գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Նախորդ մրցաշրջանում 23-ամյա հարձակվողն օգնեց «Բայերին» հաղթել առաջնությունը և Գերմանիայի գավաթը: