«Չելսիի» պորտուգալացի եզրային հարձակվող Պեդրու Նետուն խոսել է թիմի մեկնարկային կազմում հայտնվելու մրցակցության մասին։
««Վուլվերհեմփթոնում» ես գիտեի, որ խաղադաշտում կանցկացնեմ հանդիպման մոտ 90 տոկոսը: Այստեղ ես պետք է ամեն օր վաստակեմ տեղս մեկնարկային կազմում, և դա ինձ ստիպում է ավելի լավ հանդես գալ: Հաշվի առնելով մեր թիմի որակը՝ թիմում ոչ ոք չի կարող հանգիստ գլուխը դնել բարձին: Հուսով եմ, որ այս մտածելակերպը մեզ կհասցնի բարձունքների», — Նետուի խոսքերն է մեջբերում լրագրող Կիրան Գիլը:
Պորտուգալացուն «Ազնվականները» ձեռք բերեցին 2024 թվականի ամռանը «Վուլվերհեմփթոնից» 60 միլիոն եվրոյով։