Մոդել Ջորջինա Ռոդրիգեսը, որն «Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի սիրելին է, պատմել է իր արձագանքի մասին ամուսնու՝ «Մանչեսթեր Յունայթեդից» Սաուդյան Արաբիայի թիմ տեղափոխվելու վերաբերյալ:
«Երբ Կրիշտիանուն ինձ ասաց, որ խաղալու է «Ալ-Նասրում», ես մեծ թեթևություն զգացի, քանի որ շատ էի ցանկանում հեռանալ Մանչեսթերից»,- Ռոդրիգեսի խոսքերն է մեջբերում Marca-ն:
2023 թվականի հունվարից պորտուգալացի ֆուտբոլիստը հանդես է գալիս Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբում։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 70 հանդիպման, որոնցում դարձել է 63 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 15 միլիոն եվրո։