«Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին առանցքային դեր է խաղացել «Յուվենտուսի» նախկին դարպասապահ Վոյցեխ Շչեսնիի կատալոնական ակումբին միանալու բանակցություններում։ Այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Նշենք, որ Շչեսնին ավելի վաղ հաստատել էր տեղեկությունը, որ բանակցություններ է վարում «Բարսելոնայի» հետ պայմանագրի շուրջ։ Relevo-ն հայտնել է, որ լեհը «Բարսելոնա» կտեղափոխվի անվճար:
Շչեսնին «Յուվենտուս» է միացել «Արսենալից» 2017 թվականին և թուրինյան ակումբի կազմում անցկացրել է 252 հանդիպում՝ նվաճելով Ա Սերիայի 3 տիտղոս և 3 Իտալիայի գավաթ: Ամռանը նա ակումբից հեռանալուց հետո դարձավ ազատ գործակալ և հայտարարեց կարիերան ավարտելու մասին։