Լա Լիգայի 2024/25թթ․ մրցաշրջանի 7-րդ տուրում «Բարսելոնան» «Օլիմպիկ Լյուիս Կոմպանիս» մարզադաշտում ընդունեց «Խետաֆեին»։
«Բարսելոնայի» դարպասն այս խաղում պաշտպանեց Ինյակի Պենյան։ Խաղն ավարտվեց «կապտանռնագույնների» հաղթանակով՝ 1։0։ Խաղի միակ գոլը 19-րդ րոպեին խփեց լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին։
Այս խաղից հետո «Բարսելոնան» 21 միավորով շարունակում է վստահորեն գլխավորել Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։
8-րդ տուրում «Բարսելոնան» կհյուընկալվի «Օսասունային»։ Խաղը կկայանա սեպտեմբերի 28-ին։
«Բարսելոնա» — «Խետաֆե»՝ 1։0
Գոլը՝ Լևանդովսկի (19՛)