Լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնին «Յուվենտուսին» 2 միլիոն եվրո կվճարի «Բարսելոնա» տեղափոխվելու դեպքում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Յուվենտուսի» նախկին դարպասապահը, ով օգոստոսին հայտարարել էր կարիերան ավարտելու մասին, կվերադառնա ֆուտբոլ և ազատ գործակալի կարգավիճակով մեկ տարվա պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ։
Նա պետք է փոխարինի վնասվածք ստացած Մարկ-Անդրե տեր Շտեգենին, ով բաց կթողնի 7-ից 9 ամիս:
Ինչպես հայտնում է Diario Sport-ը, «Բարսելոնան» դարպասապահին առաջարկում է մոտ 3 միլիոն եվրո աշխատավարձ:
Նախքան իսպանացիների հետ պայմանագիր կնքելը, Շչեսնին պետք է համաձայնության գա «Յուվենտուսի» հետ։ Պայմանագրի խզման պայմաններով Շչեսնին իտալական ակումբից ստացել է մոտ 6 միլիոն եվրո։