Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանին հանձնել է Բուլղարիայի Հանրապետությունում Համաշխարհային կոմիտեի գործկոմի ներկայացուցչի վկայականը։
Իշխան Զաքարյանը և Արմեն Նազարյանը քննարկել են Համահայկական ամառային խաղերին (2027թ․ օգոստոս) Բուլղարիայի 4-5 հայաշատ քաղաքներից պատկառելի պատվիրակություն ձևավորելու, ինչպես նաև Բուլղարիայի քաղաքներում Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի քաղաքային խորհուրդների ձևավորման հարցերը։
Հանդիպմանը մասնակցել է նաև աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալուստյանը։