«Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը հնարավոր է մրցաշրջանի ավարտից հետո հեռանա մերսիսայդյան ակումբից, հայտնում է Fichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Լիվերպուլը» պատրաստ է Սալահի հեռանալու և նույնիկս փոխարինող է գտել 32-ամյա խաղացողի համար։ Նշվում է, որ «Կարմիրները» պատրաստ են ավելի քան 100 միլիոն եվրո վճարել Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգոյի համար։
«Ռեալը» չի պատրաստվում վաճառել Ռոդրիգոյին, իսկ ինքը՝ բրազիլացին, տրամադրված է շարունակել ելույթները Մադրիդում։ Բայց 23-ամյա խաղացողի որոշումը կարող է փոխվել, եթե նա ավելի քիչ խաղաժամանակ ստանա, քան ցանկանում է: