«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի անգլիական ակումբից հնարավոր հեռանալը ստիպում է նորվեգացի հարձակվողին հաջորդ ամառ դիտարկել նոր ակումբ տեղափոխվելու տարբերակը: Այս մասին հայտնում է El National-ը։
Աղբյուրի համաձայն՝ Հոլանդի տեղափոխությունը Մադրիդի «Ռեալ» բացառվում է, քանի որ մադրիդյան թիմն արդեն ունի բազմաթիվ աստղեր հարձակման գծում։ Միևնույն ժամանակ, նորվեգացուն գրավում է «Բարսելոնա» տեղափոխվելու հնարավորությունը, որտեղ հարձակվողը կարող է փոխարինել Ռոբերտ Լևանդովսկիին և դառնալ նախագծի գլխավոր դեմքը։
Նշվում է, որ 24-ամյա խաղացողի համար կարևոր է, որ «Բարսելոնան» մրցունակ լինի: Ընթացիկ մրցաշրջանում նորվեգացի գոլահարը «Քաղաքայինների» կազմում մասնակցել է 7 հանդիպման՝ դառնալով 10 գոլի հեղինակ։