Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Իսպանիայի առաջնության անըդմեջ խաղերում անպարտելիության բոլոր ժամանակների մարզչական ռեկորդ է սահմանել։ Հիշեցնենք, որ Իսպանիայի Լա Լիգայի 7-րդ տուրի «Ռեալ»-«Ալավես» խաղն ավարտվել է «Սերուցքայինների» հաղթանակով՝ 3։2 հաշվով։
Իտալացին դարձել է Լա լիգան ներկայացնող առաջին մարզիչը, որի գլխավորած թիմը 39 խաղ անըդմեջ չի պարտվել առաջնությունում։ Նախկինում ռեկորդը պատկանում էր «Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ Ալբերտո Օրմեչեին, որի օրոք բասկյան ակումբը 38 հանդիպում անընդմեջ չէր պարտվել 1979-1980 թվականներին։
Նշենք, որ Մադրիդի «Ռեալի» անպարտելիության շարքը երկրորդն է Լա Լիգայի պատմության մեջ: «Բարսելոնան» 2017-ից 2018 թվականներին անցկացրած 43 խաղում անպարտելիության ռեկորդ ունի, սակայն այդ ժամանակահատվածում թիմի հետ աշխատել են տարբեր մարզիչներ՝ Լուիս Էնրիկեն և Էռնեստո Վալվերդեն: