ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն նշել է, որ տպավորված չէր «Բարսելոնայի» խաղով նախորդ մրցաշրջանում։
Թիմերը հանդիպեցին Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության քառորդ եզրափակիչում։ «Կապտանռնագույնները» հաղթանակը տարան Փարիզում (3:2), սակայն պատասխան խաղում սեփական հարկի տակ ծանր պարտություն կրեցին (1:4)՝ Ռոնալդ Արաուխոյի հեռացումից հետո մնալով 10 հոգով։
««Բարսելոնան» նախորդ մրցաշրջանում գերիշխող թիմ չէր և չուներ պաշտպանություն խաղալու անհրաժեշտորակ։ Նրանք խաղում էին միայն երկար փոխանցումներով։ Տեր Շտեգենն արդեն ռեկորդ էր սահմանել այս ցուցանիշով: Նրանք խաղում էին «Էյբարի» նման»,– Էնրիկեի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Իսպանացու ելույթից մի հատված ներառվել է անցյալ սեզոնում նկարահանված վավերագրական ֆիլմում։ Հիշեցնենք, որ Չավի Էրնանդեսը մայիսին լքել է «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնը։