Իսպանական Լեոն քաղաքում շարունակվում է ընթանալ ծանրամարտի Աշխարհի երիտասարդների առաջնությունը։
Այսօր պայքարի մեջ մտան 76 կգ քաշային կանայք: Հայաստանի ներկայացուցիչ Աննա Ամրոյանը դարձավ բրոնզե մեդալակիր:
Աննան պոկում վարժությունում գրանցեց 100 կգ արդյունք և 4-րդն էր: Հրում վարժությունում նա գրանցեց 128 կգ արդյունք և երրորդն էր:
Երկամարտի 228 կգ արդյունքով Ամրոյանը նվաճեց երիտասարդների ԱԱ-ի բրոնզե մեդալը:
Ավելի վաղ Աշխարհի երիտասարդների առաջնությունում Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել էր բրոնզե մեդալակիր: