Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) որոշել է չեղարկել 2026/2027 թվականների Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում անցկացնելու որոշումը։
«Քանի որ Միլանի քաղաքապետարանը չի կարող երաշխավորել, որ քաղաքի վերակառուցումը չի ազդի «Սան Սիրո» մարզադաշտի և նրա շրջակայքի վրա, այսօր որոշում է կայացվել վերաբացել 2026/2027 թվականների Չեմպիոնների լիգայի եզրափակչի հայտերի գործընթացը:
Սպասվում է, որ նոր մարզադաշտի վերաբերյալ որոշումը կկայացվի 2025 թվականի մայիս-հունիս ամիսներին»,- ասվում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Չեմպիոնների լիգայի գործող հաղթողը Մադրիդի «Ռեալն» է, որը եզրափակչում 2։0 հաշվով հաղթեց Դորտմունդի «Բորուսիային»։