WhoScored-ը կազմել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի խորհրդանշական հավաքականը։
Կազմում ընդգրկվել է նաև Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ով ստացել է 8,8 գնահատականը։
«Ցուլերի» ավագը 9-րդ տուրի շրջանակում կայացած «Ակրոնի» դեմ խաղում աչքի էր ընկել դուբլով։
«Կրասնոդարը» 9 տուր անց 21 միավորով զբաղեցնում է ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը։