Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել Մոլդովայի ընտրանու դեմ կայանալիք երկու ընկերական հանդիպումներին:
Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմն այսօր վերջին մարզումն է անցկացրել: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը:
Հանդիպումները կկայանան սեպտեմբերի 24-ին և 25-ին Ավանի ակադեմիայում: Ընդ որում, շուրջ 9 ամսվա ընդմիջումից հետո ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը կրկին կխաղա Երևանում: